Ամսաթիվ:
Thu, 12/11/2015 - 16:15
Article Title:
«Եվրատեսիլ-2015». Բուլղարիայում Հայաստանի հույսը Միկա Վարոսյանն է
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ բեմում ցուցադրելու են գունեղ, պայծառ, պարային շոու:
«Միկայի հետ պարելու է երեք աղջիկ, իսկ շոուն շատ վառ և ուրախ է լինելու, մյուս գաղտնիքներն առայժմ չենք բացի, բայց կուզեմ նշել, որ Միքայելի պարային ունակությունները հաշվի առնելով որոշեցինք այսպիսի շոու անել»,- ասաց նա:
Միկայի խոսքով` «Եվրատեսիլին» մասնակցությունը իր վաղեմի երազանքն է, որն իրականացրեց Հանրային հեռուստաընկերությունը.